Մերձավորարևելյան տարածաշրջանը մեծ պատերազմի շեմին է, որն «ինչ-որ մեկը շատ-շատ է ցանկանում»՝ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում։ «Պաղեստինա-իսրայելական հակամարտության չկարգավորվածությունը ապակայունացնող ազդեցություն է թողնում ողջ տարածաշրջանի վրա։ Ճգնաժամը Գազայի շուրջ դարձել է լիբանանա-իսրայելական առճակատման կատալիզատոր»,- հայտարարել է նա։               
 

Բանակը վարկաբեկելու և արժեզրկելու քայլեր կատարելը չեն կարող պատահականության ու անգրագիտության հետևանք լինել

Բանակը վարկաբեկելու և արժեզրկելու քայլեր կատարելը չեն կարող պատահականության ու անգրագիտության հետևանք լինել
03.04.2023 | 10:11

1. Թվե՛ք 11000 «դասալիքներին»։ Անուն ա՛ռ անուն։
2. Ցույց տվեք, թե նախորդ 2,5 տարում նրանց պատասխանատվության ենթարկելու համար ինչ իրավական քայլեր են ձեռնարկվել։
3. Շրջափակվելուց ձեր «փրկած» 25-30 հազարանոց զորքի քանի՞ տոկոսն էին այս «դասալիքները»։
4. Ցույց տվեք, թե ինչպես հաշվեցիք այդ 11 000 դասալիքներին, երբ մինչև հիմա պաշտոնական հստակ թիվ չունեք 44-օրյա պատերազմում զոհվածների վերաբերյալ։
5. «Դասալիքների» մասին ոչ իրավասու անձի կողմից հայտարարությունը.
ա) քաղաքացիական անձի կողմից գաղտնի տեղեկատվության հրապարակայնացում է,
կամ՝
բ) հանրության մեջ ստի, ապատեղեկատվության և զրպարտության միտումնավոր տարածում։
Երկու դեպքում էլ օրենքով պատժելի արարք է։
6. Հայոց բանակը միտումնավոր վարկաբեկելու գործողությունները բնորոշ են թշնամուն և նրանց գործակալներին։ Մի կողմից խոսել սպասվող հնարավոր ռազմական գործողությունների մասին, իսկ զուգահեռ մյուս կողմից՝ բանակը վարկաբեկելու և արժեզրկելու քայլեր կատարելը չեն կարող պատահականության ու անգրագիտության հետևանք լինել։

Արթուր ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 4180

Մեկնաբանություններ